Արդյունքում երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում ու նախկինները վերադառնում են իշխանության

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկար տարիների ռազմահայրենասիրական «խունտայի» կառավարումից հետո իշխանությունները որոշեցին նախաձեռնել դեմոկրատական բարեփոխումներ, որի արդյունքում իշխանության եկավ արևմուտքի կողմից տարիներ շարունակ գովազդվող քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալը:

Իշխանափոխությանը զուգահեռ երկրում կտրուկ աճում է ատելությունը և բևեռվածությունը: «Դեմոկրատների» հմուտ կառավարման արդյունքում բազմաթիվ ճգնաժամներ են տեղի ունենում, որոնցից ամենալուրջը հազարավոր մարդկանց կյանք է տանում և հարյու հազարավորների պանդուխտ սարքում:

Այս ամենի արդյունքում երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում ու նախկինները վերադառնում են իշխանության, բայց արդեն ներքին լուրջ խնդիրներից զատված պետությունում, որը թեթևացնում է, թե իշխանավորների և թե հարևան գերտերության կյանքը: Իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու համար գերտերությունը մի քանի հազարանոց զորք է մտցնում հակամարտության գոտի:

Այսպես լուծվեց Բիրմայում միլիոնից ավել կազմող մահմեդականների հարցը: Չինաստանը զորքը բերել է Ջիեգաո, գազամուղը պաշտպանելու համար, իսկ արևմուտքը կորցրեց ազդեցության ևս մեկ լծակ Հարավային Ասիայում:»