Ռազմագերիների փոխանցման հարցը փակված է. Ադրբեջանի ԱԳ նախարար — yerevan.today

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն քիչ առաջ հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին իբր արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։

«Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրում նշված էր գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը հենց առաջին իսկ շաբաթվա ընթացքում վերադարձրեց Հայաստանում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ մարդասպաններին, իսկ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձել ռազմագերիներին՝ անընդհատ նոր զիջումներ պարտադրելով Հայաստանի իշխանություններին:

yerevan.today