Ես կհեռացնեմ և կպատժեմ Նիկոլ Փաշինյանին, կապացուցեմ ամբողջ աշխարհին, որ նա դավաճան է և մարդասպան. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հարցազրույցում Հայաստանի քաղաքացիներին հորդորեց ընդունել հետպատերազմյան իրողությունները և առաջ շարժվել: Առանց սրա մենք չենք կարողանա կառուցել ապագան և վերակենդանացնել երկիրը, կարծում է նախկին դեսպանը:

Միքայել Մինասյանը նաեւ հայտարարեց, որ իր կյանքի նպատակներից մեկը կլինի ներկայիս վարչապետ Փաշինյանին հեռացնելն ու պատժելը: «Ես ամբողջ աշխարհին կապացուցեմ, որ նա դավաճան և մարդասպան է … Առանց դավաճանության անհնար էր պարտվել այս պատերազմում», — հայտարարեց Մինասյանը:

Ավելին ՝ տեսանյութում