Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդ
Ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 202167 դեպք, որոնցից 181180-ն առողջացած, 3720 -ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 952 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 899290 թեստավորում: Երեկ կատարվել է 4829 թեստավորում։
Այսպիսով` ապրիլի 10-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1009 նոր դեպք, 23 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք։
Աղբյուր՝ Iravunk.com
