Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. hraparak.am

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձեւավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին եւ, մեղմ ասած, համախոհներ չէին:

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում: Ուզում եմ նաեւ անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում եւ ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք hraparak.am կայքում