Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Armeniasputnik.am-ը գրում է.

«ՀՀ առաջին նախագահի գլխավորած կուսակցությունը համագումար անցկացնելու նախնական օր է որոշել։

Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԿ–ի Facebook–յան էջում։

«Նախնական որոշմամբ` այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։»

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4007410792635378&id=188759431167219