«Մի ապիկար ու տգետ խումբը հետևողականորեն քանդում ու ոչնչացնում է հայկական պետականությունը »․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նախօրեին հայտարարվեց գերիների վերադարձի մասին: Լուրը հաստատվեց վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով: Սակայն հետո պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է: Ավելի ուշ փոխվարչապետի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը հետաձգվում է: Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը երեկ գերիների վերադարձի շուրջ ստեղծվածը որակեց որպես պրովոկացիա՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին: «Փաստի» հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղի ունեցածը դիտարկեց ավելի գլոբալ խնդրի համատեքստում:
Անդրադառնալով այն կարծիքներին, որ «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևի համար հող է նախապատրաստվում՝ Ա. Ադիբեկյանը նշեց. «Դա չի կարելի բացառել ոչ մի դեպքում, որովհետև, ինչպես նշեցի, Ադրբեջանը շատ թանկ գին է պահանջելու գերիների համար, ինչը կարող է նշանակել տարածքային կորուստներ:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարքագծին՝ Ա. Ադիբեկյանը հավելեց. «Ավելի լայն տեսանկյունից՝ մենք ականատես ենք լինում նրան, թե ինչպես են մի խումբ ավազակներ, մի խումբ ապիկար ու տգետ զանգված քանդում հայկական պետականությունը և մեզ զրկում մեր հայրենիքից: Ականատես ենք լինում մի երևույթի, թե ինչպես է այդ զանգվածը մեզ զրկում մեր պետությունն ունենալու իրավունքից: Մնացած բոլոր իրողությունները բխում են այս հիմնարար փաստից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
