Թուրք վարձկանները չստացան աշխատավարձ Ղարաբաղի համար
Արաբալեզու սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որում Սիրիայից ժամանած զինյալները Անկարայի և Բաքվի կողմից վարձակալված Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար բողոքում են վճարումների պակասից:
Ըստ @wargonzo-ի արաբական դեպարտամենտի, գրոհայիններից մեկն ասել է, որ իրենց հրամանատարները չեն վճարել ռազմական գործողությունների մասնակիցներին, վիրավորներին և զոհվածների ընտանիքներին:
«Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության և նրանց մարդկանց հետ միասին: Մենք սպանվում էիք և վիրավորվում: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների արջև, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լիներ », — ասում է տեսանյութում Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում ռազմական գործողությունների մասնակիցներից մեկը:
Ըստ @wargonzo-ի արաբական դեպարտամենտի, տեսանյութն, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է Սիրիայի հյուսիսում: ճշգրիտ ամսաթիվը չի նշվել:
