Հայաստանում ստեղծվել է նոր կուսակցություն

 

Հայաստանում ստեղծվել է ստեղծվեց «Միացյալ Հայաստան» անունով նոր կուսակցություն: Նորածին քաղաքական կազմակերպությունը հիմնադրել է գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը, որն այսօր՝ առաջին համագումարին, պաշտոնապես կուսակցության նախագահ է ընտրվել:

Քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությանը: Առանձին թե դաշինքի կազմում՝ դեռ չեն որոշել: