Ստամբուլում տեղի է ունենում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը

 

Ստամբուլում տեղի է ունենում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Հանդիպումը սկսվել է Թուրքիայի ժամանակով ժամը 15.45-ին Հուբեր պալատում և փակ է մամուլի համար: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Ստամբուլ `մասնակցելու Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստին: