Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է Bayraktar անօդաչու սարքերը Դոնբասում․ ԶԼՄ
Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը Դոնբասում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական ռազմական պորտալում («Украинский милитарный портал») հրապարակմանը: Նշվում է, որ հարվածային ԱԹՍ-ն թռչել է Ուկրաինայի հարավային հատվածից Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Դրանից հետո, հետադարձել է նույն ճանապարով թռիչքի կետ:
Անօդաչուի թռչող սարքի առաքելությունն անհայտ է:
