Աննա Մ.Սարգսյանը Օրշայի փառատոնում համարձակորեն ձեռնոց է նետել տղամարդ շախմատիստներին

Iravunk.com-ը գրում է.

«Բելառուսի  Օրշա  քաղաքում  ապրիլի 6-11-ը  ընթանում է  շախմատի փառատոնն,որի 6խմբերում ընդհանուր առմամբ 172 շախմատիստ է մասնակցում:

Ստուգատեսի գլխավոր`Ա խմբի մրցաշարում  հանդես   են  գալիս   6 երկրի 63 շախմատիստ,այդ թվում 4 գրոսմայստեր,  միջազգային`2,ՖԻԴԵ-ի`3 վարպետ: Այս խմբի մասնակիցների   թվում է  ՀՀ լավագույն շախմատսիտուհիներից  մեկը, կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ, 19-ամյա գրոսմայստեր Աննա Մ. Սարգսյանն, ու Մ16   2019թ Եվրոպայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ, 17-ամյա  Արմեն Ա.Բարսեղյանը:

8տուրից հետո  վաստակած 7 միավորով միանձնյա առաջատարը  տղամարդկանց 2018թ  և 2019թ Բելառուսի չեմպիոն ,47-ամյա  գրոսմայստեր Ալեքսեյ  Ալեքսանդրովն է: Նա  ընթանում է առանց  պարտությանմ և այս մրցաշարում   5-րդ տուրում սևերով  ոչ-ոքի էր խաղացել Բարսեղյանի հետ, իսկ 7-րդ տուրում էլ  առավելության է   հասել Սարգսյանի նկատմամբ:

Ստուգատեսում մեծ վերելքով հանդես է գալիք  Աննա Մ.Սարգսյանն, ով  համաձակորեն ձեռնոց է  նետել  տղամարդ  շախմատիստներին: Նա իր  ակտիվում գրանցած 6 միավորվ  զբաղեցնում է պատվաբեր 2 –րդ հորիզոնականը: Աննան  5 հաղթանակ է  տարել, 2ոչ-ոքի  է խաղակցել ու միայն 1 պարտություն է կրել ,այն էլ   միանձնյա առաջատարի`Ալեքսանդորվի հետ խաղացած պարտիայում:  Հատակապես,  արժեքավոր է  5 –րդ տուրում սևերով  տղամարդկանց 2014թ և 2015թ Բելառուսի չեմպիոն,   31-ամյա գրոսմայստեր  Կիրիլ Ստուպակի   հետ Աննայի   խաղացած ոչ-ոքին: Նկատենք նաև, որ Սարգսյանն արդեն  5,2 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ  վարկանիշը:

Մրցաշարում առայժմ անպարտելի  է Արմեն Ա. Բարսեղյանը: Նա    1-3տուրերում  3անընդմեջ հաղթանակ  տոնելուց հետո հաջորդ `4-8-րդ տուրերում  5 անընդմեջ ոչ-ոքիներ է խաղացել (այդ  թվում  նաև  Ալեքսանդորվի ու Ստուպակի հետ):Այժմ վաստակած 5,5 միավորով  Բարսեղյանը  3 -10 –րդ տեղերը կիսողների խմբում է: Նա լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցնում է 5-րդ հորիզոնական ու  նաև 2,2 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը: Եզրափակիչ`վճռորոշ 9 –րդտուորում այսօր Սարգսյանը սպիտակներով մրցելու է Բարսեղյանի, իսկ Ստուպակն  էլ` Ալեքսանդրովի հետ:

Ըստ ամենայնի  հենց այս հանդիպումների  արդյունքներով   էլ  ի  հայտ կգան ստուգատեսի մրցանակակիրները:

ԱՐԱՄ  ՈՒԳՈՒՋՅԱՆ»