Ինչու են Երևանի մետրոպոլիտենից ռուսերեն լեզվով ցուցանակները հանվել․ պարզաբանում է մետրոպոլիտենի խոսնակ — 168.am

Այսօր «Մոսկվայի տանը» լրագրողները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի Երևանի մետրոպելիտենի այն գործողությունը, ըստ որի՝ Մետրոպոլիտենից հեռացնում են այն բոլոր ցուցանակները, որոնք ռուսերենով են՝ թողնում են միայն հայերենը և անգլերենը։

«Ես մեկնաբանություն չունեմ, քանի որ այդ տեղեկատվությունը, որի մասին խոսում եք, պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,- ասաց ՌԴ դեսպանը։

168.amԵրևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով են հեռացնում ռուսերենով ցուցանակները։

«Այդ ցուցանակները հանվում են, թարմացվում, մաքրվում, հետո նույն տարբերակով տեղադրվում են։ Դրանք չեն հանվում և դրանց փոխարեն գովազդային վահանակներ չեն տեղադրվում, ինչպես նշում եք։ Պարզապես թարմացման աշխատանքներ են կատարվում, 39-40 տարվա ցուցանակները փոխվում են թարմացման ակնկալիքով»,- նշեց մեր զրուցակիցը։