Տեղի Է ունեցել Պուտին-Բայդեն հեռախոսազրույց

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտան տունը։ Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռեգիոնալ եւ գլոբալ մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ստրատեգիական կայունություն ապահովելու հարցում երկու երկրների ունեցած պատրաստակամությունը։ Բայդենը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն է գործելու ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, իր շահերի պաշտպանելու հարցում։ Նա նաեւ ասել է, որ Ամերիկան անխախտ կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։»