ՀՀԿ «Գյումրի» ՇԿ շարքերը համալրեծցին շուրջ 15 նոր անդամներ (ֆոտո)

 

Այսօր ՀՀԿ «Շիրակի» տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ «Գյումրի» ՇԿ շարքերը համալրած շուրջ 15 նոր անդամների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ավարտից հետո տեղի ունեցավ ՀՀԿ «Գյումրի» շրջանային կազմակերպության նոր ձևավորված սկզբնական կազմակերպության ժողովը։

Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Գարիկ Ուզունյանը, իսկ տեղակալներ՝ Կարին Մուրադյանը և Զոհրաբ Եսիմսեյտովը։