ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար
Armeniasputnik.am-ը գրում է.
«Արդեն մայիսին Հայաստան կժամանեն 4 նոր լոկոմոտիվներ և 27 վագոն։ Հանրապետությունում գործող կազմերը գրեթե ամբողջությամբ կթարմացվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» 2021 թվականին կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները։ Տեղեկությունն ԱԺ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՝ ներկայացնելով 2020 թվականի կառավարության աշխատանքի հաշվետվությունը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն համաձայնագրի շրջանակում, որ այս տարվա 39 մլրդ դրամ կփոխանցվի ներդրումային ծրագրից: Այդ միջոցներով գնվելու են չորս լոկոմոտիվներ և 27 վագոն։
Այսպիսով, երկաթուղու լոկոմոտիվային պարկն ամբողջությամբ կթարմացվի:
Նոր տեխնիկան Հայաստան կժամանի արդեն մայիսին։ Պապիկյանի տեղակալներից մեկն արդեն եղել է ռուսական գործարաններում, որտեղ արտադրվում է այդ տեխնիկան և ծանոթացել է դրանց որակին։
«Բացի այդ, երկաթուղին պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ վերանորոգումներ իրականացնել գործող բոլոր ուղևորակայաններում», — հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցեսիայով կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:»
