Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Armeniasputnik.am-ը գրում է.

Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել տաղավարի կառուցատարրերը:

Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ արազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ապրիլի 16-ին, ժամը 04։10-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել տաղավարի կառուցատարրերը:”