Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցին Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորում ստացած զինվորականներին (ֆոտո)

“Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորում ստացած զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան վեց զինվորականներ։

Աղոթեցինք մեր զինվորականների համար՝ մաղթելով բարի ապաքինում և շութափույթ վերադարձ հայրենիք”, — նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիած դիվանատան հաղորդագրության մեջ :