Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը. 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.
«Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը. 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել
Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո, հանքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին, ինչի հետևանքով աշխատողները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Մի շարք հաստիքներ էլ կրճատվել են։
Գեղարքունիքի մարզի տասնյակ համայքների բնակչները, որոնք աշխատում էին հանքում, արտագաղթի ճանապարհին են, քանի որ օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել։
Նրանք պահանջում են հանդիպում ղեկավարության հետ։»
