«Իշխանություն» ֆիլմում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հավաքական կերպարներից որևէ մեկում․ Մերի Հարությունյան
“Այսօր «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան էր: Դիտեցի: Կարճ կասեմ՝ մեր հասարակության մեջ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հավաքական կերպարներից որևէ մեկում: Դրանից կարող է լավ զգալ իրեն կամ միանգամայն հակառակը, կլինեն նաև այդպիսիք, որ ոչինչ էլ չեն զգա՝ զգայարանների բացակայության պատճառով: Այս ընթացում այնքա՜ն զգալու բան կար, և այդ տեսակը այդպես էլ անհաղորդ մնաց: Ինչևէ, եթե չեք դիտել, դեռ ժամանակ կա և մտածելու լիքը բան, թե ինչ եղավ, ինչու և ինչ կլինի, դուք որտեղ էիք այդ ընթացքում, որտեղ եք հիմա, ինչն է արժեքավոր ու անանց, ինչը՝ փուչ ու անցողիկ”, — գրել է ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը։

