Քոչարյանականների թիմում որոշակի լարվածություն կա

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, բավական լարված մթնոլորտ է տիրում ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ թիմում: Խնդիրն այն է, որ կամաց-կամաց ձեւավորվում է ՀՀ երկրորդ նախագահի նախընտրական ցուցակը, իսկ այնտեղ պարզվում է` մի շարք հայտնի ակտիվիստ քոչարյանականներ տեղ չունեն: Մինչդեռ նրանք կարծում էին, որ ցուցակի առաջին շարքերում հենց իրենք պետք է լինեին` երկար ու ձիգ ամիսների իրենց պայքարի եւ նվիրումի համար: Բայց նրանց հասկացրել են, որ մեծ ակնկալիքներ չունենան, քանի որ իրենց պայքարը հանուն արդարության էր, ոչ թե աթոռի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ