Սարսափելի ավտովթար Ռոստովում. զոհվել են 5 անչափահասներ

ՌԴ դատախազությունը նյութեր է նախապատրաստում Ռոստովում տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, 1-ը վիրավորվել: Նախնական տվյալներով՝ մեքենայի ղեկին անչափահաս է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ հղում անելով ՌԴ դատախազությանը։

«Վթարի բոլոր մասնակիցները անչափահաս լինելու պատճառով, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարեց վթարի փաստի վերաբերյալ նյութերը փոխանցել Ռոստովի մարզում գտնվող Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: