ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:
Այս մասին Facebook-ում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ Աժ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

