Ուրեմն բացի Ռուսաստանից իսկ ավելի ճիշտ Պուտինից որևէ մեկը գերի չի վերադարձրել Հայաստան. Վահան Բաբայան
“Հիմա չիմանալով ԵԽԽՎ-ն ինչա, որտեղա ու ինչ քվեարկությունա եղել հակառուսական բալագանը սկսեց շահարկել Ստրասբուրգում կայացած այսօրվա քվեարկությունները: Այն անմիջականորեն կապելով իբր գերիների վերադարձի հետ էս հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա:
Նախ չի կարելի այդքան անշնորհակալ լինել մի պետությունից, ով միակն է այքան ժամանակ գերի վերադարձրել և մնացածը չասեմ, քանի որ շահարկվում է հենց գերիների հարցը:
Իսկ ԵԽԽՎ-ն, ասեմ` իմանաք, եթե նույնիսկ միաձայն քվեարկի մի բանաձևի օգտին, որ գերիները պետք է վերադառնան, որևէ երկիր պարտավոր չէ հաշվի նստել նման բանաձևի հետ, իզուր հույսեր մի փայփայեք Ստրասբուրգից, մեր հույսը Մոսկվան է”, — այսպիսի տեսակետը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը ՝ Հայաստանում հակառուսական արշավի վերաբերյալ, կապված ԵԽԽՎ-ում այսօրվա քվեարկության հետ:։
