Գիտնականները ճառագայթային աղտոտվածության դեմ պայքարի միջոց են գտել

NEWS.am Medicine-ը գրում է.

«Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալության գիտնականները խոզի ոսկորների միջոցով ռադիոակտիվ ստրոնցիումը կլանելու արդյունավետ մեթոդ են հայտնաբերել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորներում առկա ապատիտը կարող է կլանել ստրոնցիումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գիտնականները մշակել են խոզի ոսկորները մի տեխնոլոգիայի միջոցով, որի դեպքում ստրոնցիումի կլանումը 20 անգամ ավելացել է այլ ադսորբենտների համեմատ:

Գիտնականները հույս ունեն այս մեթոդն օգտագործել իրական պրակտիկայում, օրինակ ՝ «Ֆուկուսիմա -1» վթարային ատոմակայանի ռեակտորների ապամոնտաժման ժամանակ: Ապատիտը կօգնի նաեւ մաքրել ռեակտորների տակ գտնվող աղտոտված հողը:

Փորձագետների կարծիքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխնոլոգիայի ցածր գնին, քանի որ խոզի ոսկորները սովորաբար վերացվում են որպես սննդի արդյունաբերության թափոն:»