ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի են ենթարկել տարեց տղամարդու
Այսօր ժամը 20:00-ի սահմաններում 32-ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան-Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց; Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
