Վարչապետի հրաժարականից հետո նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը. Էդգար Ղազարյան — News.am
Վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով, օրենսդրության մեջ չկա ուղղակի ձեւակերպում, որ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ. Կա ձեւակերպում, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից եւ նախարարներից. «Այսինքն վարչապետը կառավարության անդամ հանդիսանում է, բայց նախ կառավարության անդամները հավասար կարգավիճակներ չունեն, կառավարության անդամներն ունեն երեք տարբեր կարգավիճակ՝ վարչապետ, փոխվարչապետ եւ նախարարներ: Իսկ կառավարության հրաժարականի ինստիտուտը եւս տարբեր է. կառավարության հրաժարականի հիմք կարող է լինել, եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում, կամ ԱԺ-ն անվստահություն է հայտնում բյուջեն չընդունելու միջոցով:
Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել: Այսինքն այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ: Եթե ինքն է հրաժարական ներկայացրել, դա նշանակում է, որ ինքն անձամբ չի կարող պաշտոնավարել, կարող են պաշտոնավարել մյուսները: Իրեն պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով, Կառավարության գործունեություն եւ կարգի մասին օրենք կա, որը սահմանում է, որ կառավարության ոլորմամբ վարչապետի պարտականությունների կատարումը կարող է դրվել կառավարության անդամներից մեկի վրա:
«Այսինքն այս 7-օրյա ժամկետում ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելը պետք է վարչապետներից մեկը կատարի նրա պարտականությունները: Հիմա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարտականություններն ո՞վ է կատարում, որ հրաժարական տված Մեսրոպ Առաքելյանը չի կատարում: Կատարում է տեղակալներից մեկը: Սահմանադրությամբ սահմանումները այնքան պարզ են, որքան նա այլեւս այսօր պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի»,-ընդգծեց նա:
Ամբողջական նյութը կարդացեք սկզբնաղբյուրի կայքում
