Եվս մի «թավշյա» անձ, որն իր ներդրումներով և խոստումներով այդպես էլ չվերադարձավ Հայաստան

Շատերն այսօր չեն էլ հիշում, որպես «քաղալածյալ» ներկայացող գործարար Վալերի-Աշխեն Գործունյանին: Ուղիղ 10 տարի առաջ «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիր սեփականատեր այս գործարար կինը խնդիրների բախվեց Հայաստանի պետական մարմինների հետ, ինչն ակտիվորեն շահարկեց ու օգտագործեց նախկին ընդդիմությունը`ասյօրվա իշխանությունը: Նրան վերածեցին սուրբ-քաղհալածյալի: Նա էլ ընդդիմությանը համապատասխան «ազդակներ» էր ուղարկում և մեծ սիրով թքում-մրում մեր պետությունն ու կառավարությունը: Վերջում ստիպված եղավ փակել իր բիզնեսն ու արտագաղթել Ֆրանսիա…

2018-ի հեղափոխությունը բնականաբար ոգևորել էր նաև նրան և նա հայտարարեց՝ «Եթե իմ բացահայտումներն իրավական լուծում ստանան, անպայման կվերադառնամ», «ասիգա նոր բեդություն է»:  Խոստումներ, ներդրումներ, զարգացման հույսեր…

Տարիներն անցան, բայց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանն այդպես էլ չվերադարձավ Հայաստան: «Նիկոլաստան»-ն էլ արդեն իր վերջին օրերն է ապրում: Նրա մասին հիշեցնում են միայն հաճախակի սոցցանցերում հայտնվող «նախկիններին» ուղղված ատելությամբ լի գրառումները:

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան