Տղամարդկանց վոլեյբոլի 2021թ ՀՀ առաջնությունում ՖԻՄԱ-ն ընդհատեց ՀՀ փոխչեմպիոն ԲԿՄԱ-ի հաղթարշավը
Iravunk.com-ը գրում է.
«Ապրիլի 25-ին Երևանում ԲԿՄԱ մարզադահլիճում կայացան ՀՀ վոլեյբոլի տղամարդկանց 2021 թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-ին շրջանի 4 –րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում ՀՀ չեմպիոն կոչման գլխավոր հավակնորդներ` ՀՀգործող փոխչեմպիոն Երևանի ԲԿՄԱ-ի և 2020թ ու 2021թ ՀՀ գավաթակիր ՖԻՄԱ-ի միջև: Մինչ այդ ընթացիկ առաջնությունում այս երկու թիմն էլ անպարտելի էին: Կարեն Ասմարյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ԲԿՄԱ-ն 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ հանդես եկող ՖԻՄԱ-ն էլ անցկացրած 2 խաղում 2 անընդմեջ հաղթանակ էր տարել: Լրաված ու դրամատիկ ընթացք ունեցած մրցամարտում համառ ջանքերի գոնով 3:2 հաշվով հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ն, որը ընդհատեց ԲԿՄԱ-ի հաղթարշավը:
Տուրի 2-րդ խաղում ԽՄՕՄՄ-ն 3:0 հաշվով առավելության հասավ Գյումրի թիմի նկատմամբ :
Այս տուրում խաղից ազատ էր նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր ՃՇՀԱՀ-ն(Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի) թիմն ,որը նախորդ 3 տուրերում 3 անընդմեջ պարտություն էր կրել, այդ թվում 0:3 հաշվով Գյումրիի թիմից:
Տղամարդկանց վոլեբոլի 2021թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը մեկնակել է ապրիլի 3-ին:Չեմպիոն կոչում վիճակում է 5 թիմ: Հարգելի պատճառով ստուգատեսին չի մասնակցում ՀՀ գործող չեմպիոն`Արցախի թիմը:
Հիշեցնենք, որ 2020թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ առաջնություն չի անցկացվել: Իսկ առայժմ անցկացված վերջին`2019թ ՀՀառաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանացել է Արցախի ընտրանին էր,որն այս անգամ հարգելի պատճառով առաջնության չի մասնակցում:
2019թ փոխչեմպիոնը ԲԿՄԱ-ն է, իսկ ՃՇՀԱՀ-ն էլ բրոնզե մեդալակիրն է:
Երկրի բազմակի չեմպիոն ՖԻՄԱ-ն վերջին երկու ՀՀ առաջնություններին չէր մասնակցել, սակայն վերսկսելով մարզումները կարողացել է` 2020թ և 2021թ դառնալ ՀՀ գավաթակիր:
Առաջնության 1-ին շրջանի հաջորդ`5-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 1-ին և 2-ին`
Մայիսի 1-ին` ԽՄՕՄՄ- ՃՇՀԱՀ,
Մայիսի 2-ին` Գյումրի –ՖԻՄԱ:
Խաղից ազատ է ԲԿՄԱ-ն:
Առաջնության 2-դ շրջանը կկայանա հունիս ամսին:
Ի դեպ, մայիսի 10-ից մեկնարկում է նաև կանանց վոլեյբոլի 2021թ ՀՀ բարձրագույն խմբի առաջանությունը: Այս ստուգատեսը կանցկացվի 3շրջանով:
ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»
