«Դագդիգագան» ստերի շտեմարանը թողած ցամաքային ռազմարվեստի գիրք է գրում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ախագահ Վահան Բաբայանն, անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի հեղինակած գրքին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Դագդիգագան» ստերի շտեմարանը թողած ցամաքային ռազմարվեստի գիրք է գրում:
44 օր ողջ հայությանը մոլորության մեջ պահող, բացահայտ ստող, խայտառակ պարտության խոսափող աշխատած Արծրունը գիրք է գրել: Գիրքը ոչ ավել, ոչ պակաս ռազմարվետի մասին է, պատկերացնո”ւմ եք, կոչվում է «ցամաքային ճեղքում»)):
Գոնե գրքի անվանումից արդեն պարզ է դառնում, որ այս անհաջող դերասանը մարդկանց բացահայտ ձեռք է առնում: Գիրքը իրականում կարող էր կոչվել«ինչպես 44 օր խաբել մարդկանց», այ սա կլիներ գոնե արդար և գուցե օտար լեզուներով էլ թարգմանվեր և դառնար բեսթսելլեր:
Բայց անկեղծ զարմանքս այլ բանի մեջ է, ովքե”ր էին այդ 4000 հավանում կատարած էջերի տերերը, որ այս ռազմական ստերի «գեներալի» գրածը հավանել են, հավատացեք դա է ամենից վտանգավորը և փաստորեն մարդիկ այն էլ այս քանակության դեռ հավատում են նման վաղուց արդեն բացահայտված անդերսենների կամ կրկին ցանկանում են լինել խաբված:»