Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ պետք է թեստ հանձնել
ՀՀ առողջապահության նախարարությունը իր Ֆեյսբուքյան էջում տարածել է պարզաբանում, որտեղ պատասխանել է հարցին` արդյո՞ք անհրաժեշտ է պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնել։
«Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա», – նշվում է հաղորդագրության մեջ և շեշտվում է, որ դա չի խանգարում պատվաստմանը ու օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում։
