Ադրբեջանի ԶՈՒ-ի կատարած հանցագործությունների դեպքերով Հայաստանում հարուցվել է շուրջ 100 քրգործ (տեսանյութ)

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ` հումանիտար իրավունքի խախտումների, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման և հրետակոծման, խաղաղ բնակիչների սպանությունների փաստերի վերաբերյալ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: