Վանեցյան-ՀՀԿ դաշինք. Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել — ArmLur.am

 

ArmLur.am-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ պատրաստվում է իր թիմին հայտնել, որ իրենք Վանեցյան-ՀՀԿ դաշինքով մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հարցը քննարկել է իր մտերիմների հետ ու եկել է նման եզրակացության, որ պետք չէ ներքին կարգով օգնել «Հայրենիք» կուսակցությանը, այլ պետք է դաշինք կազմել ու ցուցակում ունենալ մեծաթիվ ՀՀԿ-ականների: Սարգսյանն այս պահին նման որոշում է կայացրել: