Ճապոնիայով տորնադո է անցել. կան վիրավորներ

Aysor.am-ը գրում է.

Ճապոնիայի տարածքով տորնադո է անցել՝ շրջելով մեքենաները և քանդելով տանիքները, ընդհանուր առմամբ, վնասվել է 92 շենք և վիրավորվել մի քանի մարդ:

Օդերևութաբաններն ուսումնասիրում են երկրորդ պտտահողմի հավանականությունը:

Ամենաշատը տուժել է Սիդձուոկե քաղաքը, որտեղ պոկվել են շենքերի տանիքները, կոտրվել են ապակիները և մեքենաները կողաշրջվել: Ուժեղ քամին տապալել է նաև էլեկտրամատակարարման սյուները, ինչը վտանգավոր իրավիճակ է առաջացրել և հանգեցրել էլեկտրամատակարարման դադարեցմանը:»