Ռուսաստանը Սյունիքում զրահատեխնիկա և ուղղաթիռներ է կուտակում. Avia.pro
Ռուսաստանի զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին: Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:
Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը և մեջբերում է Փաշինյանի խոսքերը․ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվել են 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետեր»։ Կայքը նշում է, որ նախկինում հայտնի էր այդ շրջանում տեղակայված ընդամենը մեկ ռուսական հենակետի մասին:
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզում ռուսական ուժերի տեղակայման հիմնական պատճառը Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն էին `Հայաստանի այս տարածքը բռնի ուժով վերցնելու պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ հայտնի է այն մասին, որ տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսել են տեղակայվել ադրբեջանական մարտական դիրքեր, ինչը ոչ միայն անուղղակիորեն, այլև ուղղակիորեն խոսում է նոր ռազմական կոնֆլիկտի նախապատրաստության մասին:
Կայքը նշում է, որ ռուսական կողմը դեռևս այդ առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, սակայն մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի մարզում ռուսական բանակի լրացուցիչ ուժերի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ ռուսական կողմը տիրապետում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ նոր ուժեր տեղակայելու վերաբերյալ ինֆորմացիային:
