Ժիրինովսկին խոստացել է փակել «Вечерний Ургант» նախագիծը հաղորդավարի կատակի պատճառով. տեսանյութ

 

NEWS.am STYLEը գրում է.

«Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում պատմել է Իվան Ուրգանտի կատակի պատճառով «Առաջին ալիքով» հեռարձակվող «Вечерний Ургант» շոուն փակելու մտադրության մասին։

Ապրիլի կեսերին Ժիրինովսկին Պետական դումայի նիստի ընթացքում խոսել է Ռուսատանի կոմունիստական կուսակցության առաջնորդի սպասվող փոփոխության մասին։ Ըստ նրա՝ Գենադի Զյուգանովի փոխարեն առաջնորդ պետք է դառնա Յուրի Աֆոնինը։ Ուրգանտն ուշադրություն էր հրավիրել քաղաքական գործիչների վաղեմի հարաբերությունների վրա եւ նրանց համեմատել էր «ընտանեկան զույգի հետ»։

https://www.youtube.com/watch?v=R9bKCUTMB5I

Հեռուստահաղորդավարը որպես օրինակ ներկայացրել էր «պլացքարտ վագոնի երկու հարկեր, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել»։

«Հաղորդումը կփակենք։ Բավական է, Վանյա, ծիծաղել է բոլոր վրա, հիմա թող վերջապես աշխատի։ Նա ինչ-որ մասնագիտություն ունի, ինչ-որ բան պետք է անի։ Թող աշխատի, կփակենք»,- ասել է Ժիրինովսկին։