Փաշինյանը ընտրություններից առաջ արդեն շալակել է անգամ քրեական հոդվածներ․ Նատալյա Սաղիյան
Մի փոքր ուշացումով որոշեցի անդրադառնամ երերկ տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փայլատակումներին, գրում է իր Ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը:
«Քաղաքացի Փաշինյանի մտքի հերթական գոհարից էր «Մենք չենք կարողանա կեղծել ընտրությունները, նույնիսկ եթե ցանկանանք» արտահայտությունը:
Նիկոլականներին և նիկոլիզմով տառապող, բայց իրենց նիկոլական չհամարողներին ասեմ, որ իրականությունը լրիվ հակառակն է՝ Նիկոլը և իր քայլականները չեն կարող չկեղծել ընտրությունները, նույնիսկ եթե շատ-շատ ցանկանան: Նրանք ԱՐԴԵՆ արել են դա՝ կատարել են մի շարք իրավախախտումներ և շալակել են անգամ քրեական հոդվածներ», — ընդգծում է Նատալյա Սաղիյանը և թվարկում կատարված խախտումները մի քանիսը:
- Քաղաքացի Փաշինյանն ընտրության օր է հայտարարել և նշանակել, ֆեյսբուքյան լայվով, առաջ ընկնելով ընտրական օրենսգրքով սահմանված կարգերից:
- Քաղաքացի Փաշինյանը վերահսկել և շարունակում է վերահսկել խորհրդարանը, մինչդեռ ըստ Սահմանադրության պետք է լիներ հակառակը` խորհրդարանը պիտի վերահսկեր ու ուղղորդեր նրան:
- Քաղաքացի Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացրել նախքան սահմանված ժամկետի մեկնարկը:
- Քաղաքացի Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել անգամ հրաժարականից հետո, մնալով վարչապետի պաշտոնակատար, այնինչ Հայաստանում նման պաշտոն չկա՜:
«Այս շարքը կարելի է երկար շարունակել, խորանալով տարբեր միջադեպերի և դրվագների մեջ, սակայն այսքանն էլ հիմք է տալիս պատկերացնելու համար, որ ընտրության օրը ևս Քաղաքացի Փաշինյանը կիրականացնի իրավախախտումներ, կկիրառի վարչական ռեսուրս և կչարաշահի պաշտոնական դիրքը», — ամփոփում է նա:
