Ռոբերտ Քոչարյանը կրկին Մոսկվայում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին Մոսկվա է մեկնել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ օրաթերթ»։

Վերջին շրջանում նա հաճախակի է այցելում Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացանք՝ արդեն երկու օր է՝ նա իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ գտնվում է Մոսկվայում։ Այցի մանրամասների, նպատակների մասին կտեղեկացնենք ավելի ուշ, տեղեկացնում է թերթը: