«Պատիվ ունեմ». Արթուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել
Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը իր Ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
«Պատիվ ունեմ». վերնագրել է նկարը Վանեցյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ ու «Հայրենիք» կուսակցությունը մասնակցում են միասնական դաշինքով, որը կոչվում է «Պատիվ ունեմ»։
