Վաշինգտոնը ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կհեռացնի իր ուժերը և «կհրաժարվի հետագա սադրանքներից
Վաշինգտոնը ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կհեռացնի իր ուժերը և «կհրաժարվի հետագա սադրանքներից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Յալինա Փորթերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ «վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և դրանք նաև անհարկի սադրիչ»։
Այս մասին հայտնում է շվեյցարական Swissinfo.ch գործակալությունը `Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ նյութում:
Փորթերը ընդգծել է, որ սահմանների գծանշման խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և քննարկման միջոցով:
