Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով — «Հրապարակ»

 

Իշխանական ցուցակում յուրաքանչյուր հինգերորդը լինելու է նոր մարդ։ Ուշագրավ է, որ ժամանակին բիզնեսի եւ օլիգարխիայի՝ իշխանությանը սերտաճելու դեմ կատաղի պայքարող Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով։ Ցուցակի 5-րդ համարը կլինի 2018-ի իշխանափոխությունից ամենից շատ շահած բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, իսկ 10-րդ համարը՝ Գուրգեն Արսենյանը։ Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում․ Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչեւ վերջին օրը՝ մայիսի 25-26-ը։

«Հրապարակ օրաթերթ»