Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ
News.am-ը գրում է.
«Հունաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն մտահոգիչ անվանելով:
«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում:»
