ՄԻՊ-ը պահանջում է հրապարակել փաստաթուղթ, որը ստորագրելու խոստում է տվել Փաշինյանը

 

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է.

«ՄԻՊ-ը պահանջում է հրապարակել փաստաթուղթ, որը ստորագրելու խոստում է տվել Փաշինյանը

«Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ»,-նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը:»