Կառավարությունում սպասում են, որ թուրքական ծիրան ու լոլիկ ուտեն. Հրաչ Բերբերյան /տեսանյութ/

 

Armlur.am-ը գրում է.

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում երեկ տեղացած առատ կարկուտի հետեւանքով վնասվել է պտղատու այգիների բերքը՝ հիմնական վնասը հասել է ծիրանի այգիներին: Ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի տնօրեն Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արմավիրի մարզում այս պահին ուսումնասիրություններ են անցկացնում: Մասնագետի խոսքով, Արմավիրի մարզի մի քանի գյուղերում ծիրանենու բերքն ամբողջովին վնասվել է:

Մասնագետի խոսքով, ավելի մեծ վնաս հասցրել է քամին, քան կարկուտը, որովհետեւ ուժգին քամու պատճառով բերքն ամբողջությամբ թափվել է գետնին:

Սյունէ Համբարձումյան