«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը և իշխանության մնալը բխում է Ադրբեջանի շահերից». Կոնստանտին Զատուլին

 

Republica.am-ը գրում է.

«ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին` Sputnik-ի հետ զրույցում` նշեց.

«Նիկոլ Փաշինյանը չունի այն աջակցության նույնիսկ կեսը, որը նա ուներ մեկ տարի առաջ։ Փաշինյանի իշխանության մնալը` համապատասխանում է Ադրբեջանի շահերին, քանի որ Ադրբեջանին պետք է թույլ Հայաստան»:

Զատուլինը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակին` նշեց.

«ՀԱՊԿ-ին ՀՀ կառավարության դիմումը չի եղել ռազմական ագրեսիան ետ մղելու խնդրանքով։

Դիտարկմանը, որ Սյունիքում արդեն կան ՌԴ սահմանապահներ և 102-րդ բազայի երկու հենակետեր, որքանո՞վ է նպատակահարմար այդ գոտու հավելյալ ամրապնդումը, Զատուլինն արձագանքեց՝ ասելով, որ դա հարց է, որին պետք է պատասխանեն մասնագետները, այսինքն՝ ռազմագետները, սահմանապահները: Նրա կարծիքով, հարցը ՌԴ զինծառայողների քանակը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը և դրոշի ցուցադրումը

«Վերջիվերջո, ՌԴ հնարավորությունները չեն սահմանափակվում ՌԴ զինծառայողների թվաքանակով, որոնք գտնվում են Հայաստանում: Աշխարհում բոլորն են հասկանում, որ ՌԴ ներկայությունը ՀՀ-ում՝ հիմնված ռազմաբազայի պայմանագրի վրա, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայության փաստերը նշանակում են, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է զարգացումներին և այս իմաստով հանդիսանում է անվտանգության երաշխավոր, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները հադիսանում են ՀՀ անվտանգության երաշխավոր»,- ասաց Զատուլինը:»