Վահան Բաբայան․ Երբ որ «Իմ քայլ»-ականներն են խոսում ատելության քարոզի դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` անգամ եփած հավի ծիծաղն է գալիս

Երբ որ «Իմ քայլ»-ականներն են խոսում ատելության քարոզի դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` անգամ եփած հավի ծիծաղն է գալիս, հեգնել է ֆեյսբուքյան իր էջում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը:

“Այս մարդիկ կարծում են թե ժողովուրդն իսպառ մոռացել է, թե հենց իրենք ինչ տեխնոլոգիաներով են եկել իշխանության`ատելությամբ, հանրային տեռորով, ճնշմամբ, սև ժապավեններով, դագաղներով, հայհոյանքներով, սպառնալիքներով…

Առաջին իրենք են ելույթներ ունեցել և ունենում ատելություն, հայհոյանք, զրպարտություն, ապատեղեկատվություն և անգամ արցախցիների հանդեպ ֆաշիզմ տարածելով:

Դա չե՞ք տեսնում, թե՞ միայն ընդդիմադիրների խոսքի մեջ եք նման բաներ նկատում:

Մեկն էլ ԱԺ-ում հայտարրում է, թե ընդդիմադիր լրատվամիջոցներն են սփյուռքին ապակողմնորոշում, դրա համար սփյուռքը օտար երկրներում չի բարձրաձայնում Հայաստանի բողոքի ձայնը: Ախր սփյուռնք էլ առանց Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցների տեսնում է նիկոլական կլանի ապիկարությունը, թույնը և պարտվողական քաղաքականությունը, ի՞նչու եք մեղքը գցում ուրիշների վրա”, — եզրակացնում է նա վերջում: