Եռաբլուրում հուղարկավորված հերոսները իրենք են վճարում իրենց գերեզմանատան բարեկարգման համար — Esse.am

Esse.am գրում է․

2021 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են միանվագ 10.000000 դրամ փոխհատուցում, որից սակայն ետգանձում է իրականացվում։

Ո՞րն է ետգանձման պատճառն ու նպատակը պարզել ենք կատարելով լրագրողական հետաքննություն։

Այսպիսով` համաձայն ՀՀ կառավարության որոշման յուրաքանչյուր զոհվածի ընտանիք ստանում է փոխհատուցում նախ միանվագ տաս միլիոն դրամի չափով, ապա ամսական փոխհատուցում, որի չափը որոշվում է մի շարք չափանիշներից ելնելով։

Փոխհատուցումը տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի գումարը գոյանում է՝ հանգանակություններից, բարեգործական միջոցառումներից, նվիրաբերումներից  և, իհարկե, ՀՀ քաղաքացիներ  աշխատավարձների ամսական  պահումներից այն է՝ 1000 պլյուս ծրագիրը ։ Միանվագ գումարը փոխանցվում է բոլոր զոհվածների ընտանիքներին, սակայն այն նահատակվածների ընտանիքները, որոնց հարազատը  հուղարկավորվում է Եռաբլուրում ստիպված են լինում փոխհատուցումից պետությունը ետ վերադարձնել զգալի գումար։ Ետ գանձվող շուրջ 1 մլն․400  հազար գումարը, որը համարժեք է մոտ  3000 ԱՄՆ դոլարի, ետ է վերադարձվում ՀՀ Պաշտպանության Նախարարություն։

Զոհված հերոսի փոխհատուցման 10.000000 դրամից  1,4000-ի   ետգանձման ձևակերպումն ու փոխանցումը իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Միասնական Սոցիալական ծառայության միջոցով։ ՀՀ ԱՍՀՆ-ից մեզ պատասխանեցին , որ փոխհատուցումից պահման վերաբերյալ ցուցումը նրանք ստանում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից ուր և փոխանցվում է գումարը։ Ստացվում է, որ Միասնական Սոցիալական ծառայությունը այս պարագայում կատարում է ընդամենը փոխանցող-միջնորդի աշխատանք։ Փոխանցվող գումարների ձևակերպումն ու նպատակը նշվում է որպես գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար նախատեսված ծախս։

Փոխանցվող գումարների տնօրինումից տեղյակ չեն նաև  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում։ Այս պարագայում հիմնադրամի գործառույթը ավարտվում է ՀՀ ԱՍՆՀ-ին 10.000000 դրամ փոխհատուցման գումարը փոխանցելով։ Միևնույն ժամանակ, սակայն հիմնադրամում տեղյակ են ետգանձվող գումարի չափից և նպատակից։

Esse.am –ը իհարկե բազմիցս փորձեց կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, օրեր շարունակ զանգահարելով և գրավոր հարցում ուղարկելով նախարարություն, սակայն ապարդյուն։ Հարցումը, որը ուղարկվել է ՀՀ ՊՆ-ին չի արժանացել որևէ արձագանքի, մինչդեռ հարցման պատասխանի 5 օրյա ժամկետը սպառված է։

Միևնույն ժամանակ մենք կապ  ենք հաստատել Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողների  ընտանիքներից մի քանիսի հետ և պարզել, որ  ՀՀ ՊՆ-ի կողմից գերեզմանատան բարեկարգման որևէ աշխատանք կատարված չէ։ Այն գերեզմանները, որոնց վրա կատարված է աշխատանք իրականացված է կամ անհատ  բարեգործների կամ զոհվածների ծնողների անձնական միջոցներով։ Թեպետ, եթե նույնիսկ ՀՀ ՊՆ- իրականացներ ետգանձման գումարների դիմաց գերեզմանի բարեկարգման որևէ աշխատանք, դա կրկին լինելու է զոհվածի փոխհատուցման գումարի հաշվին։

Մեզ հայտնի է միայն, որ ՀՀ ՊՆ –ն  Եռաբլուր պանթեոնում  նոր  գերեզմանատեղերի  բարեկարգման աշխատանքներին  չի ներգրավվել և ոչ մի այլ պետական կառույց, ներառման Երևանի քաղաքապետարանը, այլ մտադիր է աշխատանքները իրականացնել կնքելով պայմանագրեր մասնավոր կազմակերպությունների հետ։ Միևնույն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարությունը առքի կամ ծառայության մատուցման մրցույթ չի հայտարարել։

Չի հրապարակվում նաև թե վերջին պատերազմում զոհվածներից քանիսն են հուղարկավորվել Եռաբլուրում, բայց և թեկուզ մոտավոր թիվ իմանալով կարելի է այն բազմապատկել 3000 ԱՄՆ դոլարի չափով և պատկերացում կազմել թե ինչով է զբաղված ՀՀ Պաշտպանության Նախարարությունը, քանի որ այլ որևէ գործողություն նրանց կողմից տեսանելի չէ։ Լինի սահմանների վերահսկումը թե  գերիների վերադարձը։