Նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր․ Բորել
Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է , որ նախարարների մի խումբ կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է «Հրապարակ օրաթերթը»։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Էրֆշթադթ քաղաքի Գիմնիխ ամրոցում տեղի ունեցած ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսից հետո Բորելը հայտարարել է, որ անդրադարձ է եղել Արևելյան հարևանությունում չլուծված հակամարտություններին։
