Փաշինյանին Նուբարաշենում քաղաքացիները դիմավորեցին «թուրք», «դավաճան» վանկարկումներով (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին Նուբարաշենում քաղաքացիները դիմավորեցին «թուրք», «դավաճան» վանկարկումներով։
Այդ վանկարկումներից հետո Փաշինյանի համակիրները վազեցին այն ուղղությամբ, որտեղից հնչում էին այդ բացականչությունները:
Նշենք, որ այս պահին ՔՊ Նուբարաշենի գրասենյակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների հանդիպումը։
Մինչա այդ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորք Մարաշի եւ Դավիթաշենի իր համակիրների հետ:
Աղբյուր՝ Լուրեր Հայաստանից — NEWS.am
