ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց փոխարտգործնախարարի հրաժարականի լուրը

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Գագիկ Ղալաչյանը ևս հրաժարվել է պաշտոնից
ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց փոխարտգործնախարարի հրաժարականի լուրը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հրաժարվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ արտգործնախարարությունում։

«Գագիկ Ղալեչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին»,–ասացին գերատեսչությունում։

Նշենք, որ Ղալաչյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերին։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։»